Նիգերը որոշում է կայացրել դադարեցնել ոսկու եւ ուրանի արտահանումը Ֆրանսիա։ Նիգերը Փարիզի ամենաուժեղ դաշնակիցներից մեկն է Սահելի եւ Սահարայի երկրներում, ինչպես նաեւ ուրանի մատակարարման հիմնական աղբյուրը, որն օգտագործվում է երկրի միլիոնավոր ընտանիքների համար էլեկտրաէներգիայի արտադրության մեջ, հաղորդում է Sky News Arabia-ն:
2021 թվականին Նիգերն ապահովել է Եվրամիության անդամներին ուրանի մատակարարումների գրեթե 25%-ը։
Ֆրանսիան Ուրանի արդյունահանումը Նիգերում իրականացնում է 1970 թվականից։
2020 թվականին ֆրանսիական ռեակտորներում օգտագործվող ուրանի մոտ 35%-ը ստացվել է Նիգերից։
Ավելի վաղ Նիգերում բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Ֆրանսիայի եւ Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության։





























