Մյանմայի իշխանությունները եւս 6 ամսով երկարացրել են արտակարգ դրության ժամկետը։

Myawady հեռուստաալիքի տվյալներով՝ արտակարգ դրության երկարաձգումն ընդունվել է ազգային պաշտպանության եւ անվտանգության խորհրդի նիստում։

Ի սկզբանե արտակարգ դրությունը սահմանվել էր 2021 թվականի փետրվարին, երբ զինվորականները տապալեցին Աուն Սան Սու Չժիի կառավարությունը։

Երկրի Սահմանադրության համաձայն՝ արտակարգ դրությունը կարող է հայտարարվել մեկ տարով եւ սովորաբար երկարաձգվել առավելագույնը երկու կիսամյակով:

Սակայն այս տարվա հունվարին խունտայի ղեկավար Մին Աունգ Խլայինգը երրորդ անգամ երկարաձգել է արտակարգ դրության ժամկետը։

Ըստ սահմանադրության՝ ընտրությունները պետք է անցկացվեն արտակարգ դրության վերացումից հետո վեց ամսվա ընթացքում։

2021 թվականին Մյանմայում իշխանության զավթումից ի վեր երկրում զինված բախումներ են տեղի ունենում խունտայի եւ լայնածավալ զինված դիմադրության միջեւ: