Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերը մոտ ապագայում նոր ռազմավարական հնարավորություններ եւ համակարգեր կներկայացնեն։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, բրիգադային գեներալ Ռամեզան Շարիֆը, հաղորդում է Mehr-ը։
«Այս տարի ԻՀՊԿ-ի հնարավորությունները տարբեր ուժերում եւ ստորաբաժանումներում կցուցադրվեն Իրանի հանրությանը եւ սիրելի ժողովրդին»,-ասել է նա։
«Ծովային պաշտպանության ոլորտում մենք շուտով ականատես կլինենք ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նոր ռազմավարական հնարավորությունների ցուցադրմանը ուժերի գործողության շրջանում՝ ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի ներկայությամբ»,-ասել է Շարիֆը։





























