ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում այսօր` հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի մի շարք հատվածների վերակառուցման եւ բարելավման աշխատանքների հայտերի բացումը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից:
Աշտարակ-Թալին, Երեւան-Արարատ եւ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհների որոշ հատվածներում շինարարական աշխատանքներ կատարելու համար հայտարարվել էր միջազգային մրցույթ, որին մասնակցելու առաջարկ է ուղարկվել 28 կապալառու կազմակերպությունների:
Հայտ ներկայացրել են միայն 6 ընկերություններ` 4 չինական եւ 2 իսպանական: Հայտերի առաջարկները տատանվում են 217-308 մլն դոլարի միջակայքում:



























