Կատալոնիայի ջրային ռեսուրսների գործակալությունը (ACA) երաշտի արտակարգ իրավիճակ է հայտարարել ինքնավար համայնքի 24 մունիցիպալիտետներում, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 26 հազ․ մարդ: Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այս միջոցառումը նշանակում է, որ այս համայնքներում ջրի սպառումը զգալիորեն կկրճատվի։ Օրինակ, ջրի կենցաղային սպառումը կնվազի մեկ անձի համար մինչև օրական 200 լիտր։
Վերջին ամիսներին Իսպանիան զգալիորեն անհանգստացած է երաշտի պատճառով, որն առաջացել է ինչպես բարձր ջերմաստիճանի, այնպես էլ ողջ երկրում անձրևների բացակայության պատճառով: Չնայած մայիսի վերջին և հունիսի առաջին երկու շաբաթներին սովորականից ավելի շատ տեղումներ են եղել, սակայն եղած վերջին տվյալների համաձայն, ջրամբարների լցվածության մակարդակը կազմում է 43%:





























