Հանրապետության առանձին վայրերում օգոստոսի 4-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Օդերեւութաբաններն ամպրոպի ժամանակ կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, սակայն  շաբաթ օրը նորից կսկսի աստիճանաբար բարձրանալ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում 18-22 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +30+32։

Օդի ջերմաստիճանը մարզերում.  

Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +27+29,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +18+22, 

Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+23,

Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +23+26,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +27+31,

Արարատում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +32+34, 

Արմավիրում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+33, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +23+25,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +31+34,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +21+26, ցերեկը՝ +30+32,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +23+25,

Արցախում գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +27+31։