Թուրքիայում առատ տեղումների հետեւանքով երկու երեխա է խեղդվել եւ մեկ հոգի՝ անհետ կորել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Iha կայքէջը:
Թուրքիայի Մարդինի շրջանի գյուղերից մեկում անասուններ արածեցնող 13 ամյա տղան եւ 11 ամյա քույրը տեղացող հորդառատ անձրեւի պատճառով խեղդվել են: Այդ շրջանում մեկ հոգի էլ անհետ կորել է:




























