«Իսլամական պետության» այսպես կոչված խալիֆ Աբու ալ-Հուսեյն ալ-Հուսեյնի ալ-Քուրաշին մահացել է մեկ այլ ջիհադիստական ​​խմբավորման՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամի» հետ մարտերում սիրիական Իդլիբ նահանգում, հայտնել է ԴԱԻՇ-ի ներկայացուցիչը:

Իսլամական պետության առաջնորդի մահվան ժամի մասին ոչինչ հայտնի չէ։

Ալ-Քուրաշին ԴԱԻՇ-ի ղեկավար է նշանակվել 2022 թվականի վերջին։ Նա Իսլամական պետության առաջնորդը դարձավ նախորդ խալիֆի՝ Աբու ալ Հասանի մահից հետո։

Աբու Հուսեյն ալ-Քուրաշիի մահվան մասին ենթադրություններ նախկինում էլ են հայտնվել, գրում է Bild-ը։ Այսպես․ 2022 թվականին Թուրքիայի նախագահ Էրդողանն էր հայտարարել, որ թուրքական հետախուզությունը «վնասզարծել է» Սիրիայում ԴԱԻՇ-ի ենթադրյալ առաջնորդին։