Թուրքիայի Դեմիրջի շրջանում հանդիպեցին հայ եւ ադրբեջանցի երիտասարդները: Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 28-ին Թուրքիայի Դեմիրջի շրջանի աղջիկների տեխնիկական եւ մասնագիտական քոլեջի կողմից կազմակերպված «Եվրոպայի երիտասարդական նախագծի» շրջանակներում հանդիպել են հայ եւ ադրբեջանցի երիտասարդները: Նախագծին մասնակցել են նաեւ Լեհաստանից, Լիտվայից, Ռուսաստանից, Վրաստանից ժամանած երիտասարդները: Մասնակիցները շրջել են Մանիսայի պատմական վայրերով եւ թանգարաններով: Ըստ թուրքական կայքէջի՝ հայ երիտասարդները իրենց գոհունակություն են հայտնել նախագծից:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























