Հոուհայը Շիչահայի ջրային համակարգի մի մասն է՝ կազմված երեք լճերից՝ Առաջնայինից, Արեւմտյանից եւ Հետնամասայինից եւ միացած ջրանցքներով (ֆոտոռեպորտաժ)։

Լիճը տառացիորեն կառուցել են Յուան հարստության ժառանգներից մեկի համար։ Անհավանական գեղեցիկ տարածքը եւ տեսարժան վայրերը երեւում են բոլոր կողմերից, դրանց երկայնքով անցնում է կախարդական ջրանցքը։ Շիչահայ այգու ընդհանուր մակերեսը 147 հեկտար է, որոնցից 34 հեկտարը զբաղեցնում են ջրանցքները, մնացած 12-ը՝ կանաչ տնկիները։

Այն գտնվում է Արգելված քաղաքի հետեւում եւ շրջապատված է անթիվ խութուններով՝ միահարկ ավանդական տնակներով, որոնցում մինչեւ այժմ մարդիկ են ապրում։ Այդ տները ճանաչվել են Չինաստանի մշակութային ժառանգություն եւ չեն քանդվում, իսկ փորձ չունեցող այցելուն կարող է մոլորվել անթիվ փողոցների լաբիրինթոսում։

Լճի երկայնքով զբոսանքը սովորաբար սկսում են Դիանմենվեյ փողոցից եւ, քայլելով, հայտնվում Սինցզեկոու փողոցի ջրանցքի մոտ։

Երեք լճերի եզրերին ուռենիներ են, իսկ դրանց հետեւում ռեստորաններ եւ բարեր են՝ զբոսաշրջիկների եւ Պեկինի բնակիչների սիրած վայրը երեկոյան ժամերին։ Լճի մոտ են գտնվում նաեւ մի շարք տաճարներ, Ինդինցյաո կամուրջը, իսկ ջրում լողում են նավակներով։ Ներկա շոգ ամռանը լճում մարդիկ էլ են լողում։ Հոուհայում մեգապոլիսի հարմարությունները ներդաշնակորեն համադրվում են կուսական բնության եւ եռանիվ հեծանվառիկշաների հետ։

Պեկինցիների սիրելի զվարճանքներից են ձկնորսությունը եւ օդապարիկների արձակումը մինչեւ գիշեր, երբ լճի շրջակայքը վերածվում է Չինաստանի մայրաքաղաքի գիշերային կյանքի կենտրոններից մեկի։

Շիչահայը հին Պեկինի սիրտն է։ Շիչահայի կենտրոնում են գտնվում մոտ 40 օբյեկտներ, որոնք քաղաքային եւ ազգային նշանակության մշակութային եւ պատմական հուշարձաններ են։

Պեկինից՝ Պարույր Սինյավսկի