Համեմատաբար ուժգին ցնցումներ են զգացել այսօր առավոտյան Տաջիկստանի և Ուզբեկստանի բնակիչները, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Թեև Տաջիկստանի երկրաբանական ծառայությունը չի հայտնում տեղի ունեցածի պարամետրերը, միևնույն ժամանակ, ըստ Ուզբեկստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կանխատեսման մոնիտորինգի կենտրոնի, երկրաշարժը տեղի է ունեցել Տաշքենդի (Դուշանբե) ժամանակով 05:32-ին (00: 32 GMT) Աֆղանստանում: Երկրաշարժի կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 36,58 աստիճան, արևելյան երկայնության 70.67 աստիճան։ Մագնիտուդը՝  M=5.9. Խորությունը 100 կմ։ Ուզբեկստանի հարավային շրջաններում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4 բալ, Տաշքենդում՝ 3 բալ։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Բադախշան նահանգի Ջուրմ բնակավայրից 49 կմ հարավ-արևմուտք։ Վերջին մեկ օրվա ընթացքում սա տարածաշրջանում 6 բալ ուժգնությամը մոտ արդեն երրորդ  ուժեղ ցնցումն է։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։