Ամերիկյան ընկերությունները ուժեղացնում են ջանքերը՝ նվազեցնելու կախվածությունը չինացի մատակարարներից, չնայած Վաշինգտոնի և Պեկինի պաշտոնյաները փորձում են հարթել իրենց հարաբերությունները, գրում է The Washington Post-ը։

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին Չինաստանից ԱՄՆ ներմուծումը տարեկան կտրվածքով նվազել է 24%-ով, ըստ մարդահամարի բյուրոյի:

Մատակարարման շղթաների վերակառուցումը քաղաքական և տնտեսական գործոնների համակցության ազդեցության տակ է, նշում է թերթը։

Թրամփի վարչակազմի օրոք սահմանված չինական ապրանքների մոտ երկու երրորդի վրա ԱՄՆ մաքսատուրքերը նվազեցրել են նոր պատվերները: Չինական գործարանների աշխատողների աշխատավարձերը բարձրացել են՝ խաթարելով երկրի մրցակցային առավելություններից մեկը։

Բայդենի վարչակազմը դրական է գնահատում ԱՄՆ-Չինաստան առևտուրը՝ փորձելով վստահեցնել Չինաստանի կառավարությանը, որ ԱՄՆ-ն ցանկանում է միայն «հանել ռիսկը» առևտրային կապերից՝  մատակարարման կարևոր գծերը տեղափոխելով դեպի ԱՄՆ կամ դաշնակից երկրներ, այլ ոչ թե փնտրել «տնտեսական ամուսնալուծություն»: