Իտալացի գործարար Ջակոմո Չիապարինին մահացել է իր պանրի գործարանի պահեստում պանրի դարակների փլուզման հետևանքով, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով l'Eco di Bergamo-ի իտալական հրատարակությանը։

Grana Padano պանրագործական ընկերության սեփականատերն անհետացել էր նախորդ գիշեր այն բանից հետո, երբ նրա վրա թափվել է 25000 գլուխ պանիր: Միջադեպը տեղի է ունեցել Բերգամոյի նահանգի պանրի գործարանում։

Գիշերվա խուզարկությունից հետո հայտնաբերվել է 75-ամյա տղամարդու դի։ 

Փլուզումը տեղի է ունեցել երկու հազար քառակուսի մետր տարածքի վրա և ունեցել դոմինոյի էֆեկտ։ Չիապարինին, ենթադրաբար, ողբերգության պահին աշխատում էր սարքավորման վրա, որը պտտեցնում էր պանրի կաղապարները՝ այն հասունացնելու համար: