Օգոստոսի 7-ին, ժամը 14:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գ. Նժդեհի փողոցի շենքերից մեկի տանիքին աշխատանքներ իրականացնելիս ծածկը կոտրվել է, քաղաքացին ընկել է տանիքի մեջ։ Այս մասին հաղորդում են Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Ռ․ Թ․-ին դուրս են բերել տանիքից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ:




























