Հայաստանը հոկտեմբերի 30-ից կանցնի ձմեռային ժամանակի:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ «Հայաստանում ժամանակի հաշվարկման մասին» օրենքի համաձայն, հոկտեմբերի վերջին կիրակի օրը (հոկտեմբերի 30-ին ժամը 3:00-ին) ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամով հետ տալ: