Չորեքշաբթի 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում, Չյապասից ոչ հեռու, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Երկրի մասին գիտության գերմանական հետազոտական կենտրոնին (GFZ)։
Չյապասի նահանգապետ Ռուտիկիո Էսկանդոնը տեղեկացրել է, որ քաղաքացիական պաշտպանության մարմինը ակտիվացրել է մոնիթորինգը, քանի որ երկրաշարժը զգացվել է մի քանի շրջաններում։ Ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։
GFZ տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 127 կիլոմետր խորության վրա։





























