Գերմանիայի Դաշնային դատախազության տվյալներով, այս տարվա մայիսից Գերմանիայի քաղաքացի Թոմաս Հ.-ն սեփական նախաձեռնությամբ մի քանի անգամ դիմել է Բոննում ՌԴ գլխավոր հյուպատոսություն և Բեռլինում ՌԴ դեսպանատուն և համագործակցության առաջարկ արել։
Թոմաս Հ.-ն ձերբակալվել է Գերմանիայի արևմուտքում գտնվող Կոբլենց քաղաքում։ Ըստ քննիչների, նա Ռուսաստանի իշխանություններին է փոխանցել Բունդեսվերում ստացած տեղեկությունները։ Հայտնի է, որ կասկածյալն աշխատում է գերմանական բանակի սարքավորումների և տեղեկատվական տեխնոլոգիաների դաշնային գրասենյակում։ Այս կառույցը պատասխանատու է զորքերի համար ողջ սպառազինության գնումների համար, գրում է Bild-ը։
Դատախազության տվյալներով, Թոմաս Հ.-ին կալանավորելու որոշում է կայացվել հուլիսի 27-ին։ Այժմ նա կալանքի տակ է, նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում։




























