Օգոստոսի 10-ին  5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների Մինդանաո կղզում։ Այս մասին տեղեկացնում է Գերմանական գիտահետազոտական ​​կենտրոնը (GFZ)։

Նույն օրը 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել նաև Ինդոնեզիայի արևելյան Մալուկու նահանգում,  հայտնել է երկրի օդերևութաբանության, կլիմայաբանության եւ երկրաֆիզիկայի գործակալությունը, գրում է Սինհուան։

Գերատեսչության տվյալներով, երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09։00-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թենգարա շրջանից 131 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ ծովի հատակում 154 կմ խորության վրա։

Ցնցումները ցունամի չեն առաջացրել։