Ներքին Հանդ գյուղին հարակից տարածքում այրվել է խոտածածկույթ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:31-ին։ Այրվում է մոտ 8 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 20 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 10 աշխատակից: