Հունաստանի Կրետե կղզում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են  մոտ 137 հազ․ բնակչությամբ Հերակլիոն քաղաքից 115 կմ հարավարևմուտք և մոտ 2300 բնակչությամբ  Պալեոխորայից 18 կմ հարավարևելք։