Ինչպես հաղորդում է ռուսական «Տռուդ» թերթը, ռուս պոպ երաժիշտ Բորիս Մոիսեեւը պատրաստվում է ամուսնանալ: Այս մասին ինքը Մոիսեեւը հայտարարել է Սիմֆերոպոլի թատրոնում իր համերգի ժամանակ: «Ես շուտով ամուսնանում եմ: Իմ հարսնացուն սովորական ամերիկյան հպատակ է»,- խոստովանել է երգիչը: Հարսնացուի անունը նա չի ցանկացել բացահայտել, մտավախություն ունենալով, որ նրան կարող են հետապնդֆել պապարացիները:
Թերթի փոխանցմամբ, Մոիսեեւը խորհրդավոր ամերիկացի բիզնես-լեդիի հետ ծանոթացել է 4 տարի առաջ, իսկ նրան իր սիրտն ու ձեռքն առաջարկել է այս ամռանը, երբ գտնվելիս է եղել լոս-Անջելեսում:
Մոիսեեւը ամուսնացած չի եղել, բայց ունի 33 տարեկան որդի` Ամադեուս անունով, ով ապրում է լեհական Կրակով քաղաքում եւ մեկ թոռ` Մատվեյ անունով:




























