Էգեյան ծովում, Քուշադասը ծոցում, Իզմիրի Մենդերես շրջանում, գրանցվել է 3,5 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։
Գերատեսչության X (նախկին Twitter) ցանցում արված հաղորդման մեջ նշվել է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 10.59-ին։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7,01 կիլոմետր խորության վրա։




























