Օգոստոսի 18-ին, 19-ին փոշեփոթորկի հետեւանքով Երեւանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն:

Հիդրոօթերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը դիտարկել է Երեւանում մթնոլորտային օդի որակը՝ օգոստոսի 17-20-ը ընկած ժամանակահատվածում եւ ներկայացրել հետեւյալ տվյալները․

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում եւ Շենգավիթում օգոստոսի 18-20-ը, Արաբկիրում եւ Նոր Նորքում՝ օգոստոսի 18-ին եւ 19-ին։

Ազոտի եւ ծծմբի երկօքսիդներիի պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։