Թուրքիայում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Մակրոնի խորհրդական Իզաբել Դյումոն։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ առաջիկա շաբաթ Իզաբել Դյումոն իր հավատարմագրերը կհանձնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել այս նշանակումը, քանի որ Իզաբել Դյումոն խարիզմատիկ կին գործիչ է, նա համակարգել է Ֆրանսիա–Թուրքիա հարաբերությունները Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում։ Բացի դա, նա 2011-2013 թվականներին աշխատել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատանը եւ վարժ խոսում է թուրքերեն։
Որոշ լրատվամիջոցներ Իզաբել Դյումոյին թուրքերի թշնամի են ներկայացնում, որոշները ուղղակի պնդում են, որ սա նշանակում է, որ Ֆրանսիան լուրջ հարաբերություններ է ցանկանում կառուցել Թուրքիայի հետ։
Նշենք, որ Իզաբել Դյումոն նախորդ տարի այցելել էր Հայաստան, որի ընթացքում Ադրբեջանին կոչ արել հեռացնել ԶՈՒ–ն Հայաստանի ինքնիշխան տարածքից։





























