Օգոստոսի 21-ին, ժամը 15:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Մ․ Գ․) եւ «Volkswagen» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ն․ Գ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները։