ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդունել է BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը, որը տեղի կունենա օգոստոսի 22-ից 24-ը Յոհանեսբուրգում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Գուտերեշի ներկայացուցչին։
Հարավային Աֆրիկան ավելի քան 60 երկրների է հրավիրել մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի գնա գագաթնաժողովին, որտեղ նրան՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշմամբ, կալանավորում է սպառնում, և մասնակցելու է հեռակա կարգով։ Փոխարենը ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։





























