Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կառավարության պաշտոնյաներին խնդրել է հրաժարվել «թշնամական պետություն» ձևակերպումից։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Առաջարկությունները վերաբերում են ինչպես պաշտոնական փաստաթղթերին, այնպես էլ ներքին նամակագրությանն՝ աշխատանքային փոստով և ակնթարթային մեսենջերներում: «Պետություններն ինքնին թշնամական չեն, այլ միայն թշնամական գործողություններ են կատարում»,- ասվում է ԱԳՆ-ի պաշտոնյաներից մեկին ուղղված հաղորդագրությունում։
Հրատարակության տվյալներով՝ այս որոշումն ընդունվել է՝ փորձելով բարելավել հարաբերությունները Մեծ Բրիտանիայի և Չինաստանի միջև։ Սակայն ԱԳՆ-ն որոշել է հրաժարվել այլ երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ կապված ձևակերպումներից։





























