ԼՂՀ առաջին ատյանի դատարանը մերժել է Սարգիս Ավետիսյանի հայցը ընդդեմ ԼՂՀ արդարադատության նախարարության պետական գրանցման բաժնի, որով պահանջվում էր չեղյալ համարել հանրապետության պետական գրանցման բաժնի՝ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրանցումը չթույլատրող որոշումը:

Դատավոր Անատոլի Թադեւոսյանը հայտնել է, որ լսելով կողմերին եւ վկաներին, փաստերը բազմակողմանի եւ օբյեկտիվ ուսումնասիրելով, դատարանը որոշեց, որ հայցը ենթակա է մերժման:

Դատարանի կայացրած որոշումը ուժի մեջ է մտնում որոշումից մեկ ամիս հետո: Այդ ընթացքում հայցորդը կարող է բողոքարկել գերագույն դատարանում:

Դատարանի որոոշման հրապարակումից առաջ, երիտասարդների մի մեծ խումբ ակցիա է կազմակերպել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց մինչեւ դատարանի շենք՝ աղանդի գործունեությունը քննադատող պաստառներով: Բողոքողները վանկարկում էին՝ «Ո՛չ աղանդներին, ո՛չ Եհովայի վկաներին»: