Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է մի շարք պետությունների՝ մյուսների զարգացմանը խանգարելու փորձերի մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Այն ամենը, ինչ անում ենք, ուղղված է մեր ժողովուրդներին երջանկություն բերելուն։ Այնուամենայնիվ, որոշ երկրներ, հեգեմոնիայի ձգտելով, վնաս են հասցնում զարգացող շուկաներին և զարգացող երկրներին»,- հայտարարել է նա:
Սի Ծինփինը նշել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի զարգանալու, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ՝ ձգտելու լավ կյանքի՝ չնայած այլ պետությունների կողմից միջամտությանը։
Նա նաև նշել է գլոբալ զարգացմանը ձգտելու անհրաժեշտությունը՝ հայտնելով այս հարցում ցանկացողների հետ համագործակցելու Չինաստանի պատրաստակամությունը։





























