Տյումենի շրջանում այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ռուսաստանի դատախազության հետախուզական կոմիտեի հետքաքննչական մարմինները 14 երիտասարդների Հայաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիների վրա հարձակումների մեղադրանք են ներկայացրել։
Նրանց մեղադրում են ծայրահեղական խմբավորում ստեղծելու համար, որը 2007 թվականի աշնանից մինչեւ 2008 թվականի հոկտեմբերը մի շարք հարձակումներ է իրականացրել օտարերկյա քաղաքացիների եւ այն ռուսների նկատմամբ, ովքեր արտաքնապես նման են եղել օտարազգիի։
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, խմբավորումը ստեղծվել է 21 ամյա Ալեքսանդր Խոդիրեւի նախաձեռնությամբ, որը հետագայում խմբավորման մեջ է ներգրավել իր 17-22 տարեկան 13 ծանոթներին։
Ինչպես հայտնում է Ռուսաստանի դատախազության հետաքննչական կոմիտեն, որոշ դեպքերում երիտասարդները գողացել են տուժածների փաստաթղթերը եւ իրենց մոտ եղած իրերը, որոնք ցուցադրաբար ոչնչացվել են։
Ընհանուր առմամբ սկինհեդների հանցավոր գործունեության փաստով հարուցվել է 15 քրեական գործ։
Հանցավոր խմբի բոլոր անդամները ձերբակալվել։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ սկինհեդները սպանել են 2 հոգու, դաժանորեն ծեծել եւ թալանել են Տաջիկստանի 4 քաղաքացու։




























