Չորեքշաբթի  բրիտանական Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը (UNFICYP) բախվում  կիպրոսցի թուրքերի հետ, երբ խաղաղապահները փորձում էին դադարեցնել երկու համայնքների միջև ապօրինի ճանապարհաշինությունը:

UNFICYP-ը օգոստոսի 18-ին հայտնել է կիպրոսցի թուրքերի կողմից ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակման և առաքելության մեքենաների վնասման մասին։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են  կիպրոսցի թուրքեր բրիտանացի խաղաղապահներին (ՄԱԿ-ի կոնտինգենտը) ծեծի ենթարկում և հրմշտում  կոշտ կռվի ժամանակ։

Ինչպես նշում է Daily Mail-ը, բախումից հետո ՄԱԿ-ի երեք զինվորականներ բժշկական օգնության կարիք են ունեցել, ընդ որում նրանցից մեկի քիթը կոտրվել էին։

Միջադեպը տեղի է ունեցել Պիլայի մերձակայքում գտնվող բուֆերային գոտում, երբ ՄԱԿ-ի խաղաղապահները արգելել են ճանապարհի ապօրինի շինարարությունն այն տարածքում, որը պետք է կապեր կիպրոսցի թուրքերի երկու համայնքները: