Նոյեմբերի 1-ի երեկոյան Մոսկվայի հյուսիս-արեւելյան հատվածում անհայտ անձինք գնդակահարել են Հայաստանի մի քաղաքացու, որի անունը դեռ չի հաղորդվում, եւ որը ժամանակավորպես բնակվում էր Մոսկվայում: Ոստիկանության աշխատակիցները սպանվածի դին հայտնաբերել են 5 հրազենային վնասվածքներով եւ մեկ դանակի հարվածի հետքերով:

«Նախօրեին, ժամը 20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Պալեխսկայա 131 տան մոտ կրակոցներ են հնչում: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 1975թ. ծնված տղամարդու դի: Նրանցի քիչ հեռու կանգնած է եղել Porsche Cayenne մակնիշի մի մեքենա 999 համարներով եւ մոսկվայի գրանցմամբ: Միչեւ ոստիկանների ժամանելը զոհը արդեն սպանված է եղել։ Քննությունը պարզում է սպանվածի ինքնությունը: Հնարավոր է, որ սպանությունը կատարվել է սպանվածին պատկանող մեքենայի մեջ,քանի որ մեքենայի թափքում կրակված պարկուճներ եւ արյան հետքեր են հայտնաբերվել»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Դեպքի կապակցությամբ քր.գործ է հարուցվել սպանության հոդվածով: