ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ռոն Դեսանտիսը շաբաթ օրը արտակարգ դրություն է հայտարարել Մեքսիկական ծոցի ափի մեծ մասում, քանի որ օդերեւութաբանները կանխատեսել են, որ Մեքսիկայի ափերի մոտ եղանակային համակարգը շուտով կարող է վերածվել արեւադարձային փոթորկի եւ տեղափոխվել այդ շրջան, հաղորդում է PA Media-ն:
Անցած տարի Ֆլորիդայում մոլեգնել էր մահացու «Յան» փոթորիկը։
Դեռեւս հայտնի չէ՝ կոնկրետ ուր է փոթորիկը գնում, բայց այս բնույթի ցանկացած փոթորիկ կարող է առաջացնել զանգվածային ջրհեղեղներ, էլեկտրաէներգիայի անջատումներ, ափամերձ փոթորկի ալիքներ, տորնադո։



























