ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն կիրակի օրը քառօրյա այցով ժամանում է Պեկին, որի նպատակն է ամրապնդել գործարար կապերը աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև, հաղորդում է Reuters-ը։
«Եթե ցանկանում եք կարգախոս տալ ուղևորությանն ու և առաքելությանը, ապա դա կլինի պաշտպանելն է այն, ինչ պետք է անենք և առաջ տանենք այնտեղ, որտեղ կարող ենք, - ուրբաթ՝ Չինաստան մեկնելուց առաջ, լրագրողներին է ասել Ռայմոնդոն:- «Ես չեմ պատրաստվում լարված լինել հաջորդ շաբաթ, երբ այնտեղ լինեմ, բայց ես գործնական եմ լինելու»:
Երկրների միջև հարաբերությունները լարված են, քանի որ Միացյալ Նահանգներն աշխատում է դաշնակիցների հետ՝ արգելափակելու Չինաստանի հասանելիությունը առաջատար կիսահաղորդիչներին, մինչդեռ Պեկինը սահմանափակում է չիպերի մատակարարումները հայտնի Micron Technology ընկերությանը և 1,5 միլիոն դոլարով տուգանել է ամերիկյան Mintz Group ընկերությանը՝ «չարտոնված վիճակագրական աշխատանք» կատարելու համար։
Ռայմոնդոն իր այցի մասին հինգշաբթի խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, և վերջինիս ուղերձն է եղել,, որ Չինաստանի հետ ընդլայնված երկխոսությունը կարող է թուլացնել լարվածությունը:
«Մենք ցանկանում ենք ունենալ կայուն առևտրային հարաբերություններ, և կանոնավոր հաղորդակցությունը դրա հիմքն է, - ասել է Ռայմոնդոն:- Մենք պետք է շփվենք, որպեսզի խուսափենք հակամարտությունից»։
«Այն, որ մենք ներդրումներ ենք անում Ամերիկայում, չի նշանակում, որ մենք ցանկանում ենք առանձնանալ չինական տնտեսությունից», - ավելացրել է նա:
Իր հերթին ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Սի Ֆենը, որն անցյալ շաբաթ հանդիպել էր Ռայմոնդոյի հետ, ասել է, որ Չինաստանը ձգտում է «փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության»։





























