ԱՄՆ զինված ուժերը կիրակի օրը հայտարարել են, որ իրենց կարծիքով, Սոմալիի հարավում «կոլեկտիվ ավիահարվածի» արդյունքում սպանել են «Աշ Շաբաբի» 13  գրոհայինի՝ Սոմալիի կառավարության խնդրանքով, հայտնում է Reuters-ը:

Սոմալիի կառավարությունը և դաշնակից ուժերը մեկ տարի առաջ ռազմական արշավ սկսեցին, որի արդյունքում «Ալ-Քաիդայի» հետ կապված «Աշ-Շաբաբ» խմբավորումը դուրս մղվեց երկրի կենտրոնական հատվածից, թեև խմբավորումը շարունակում է խոշոր հարձակումներ իրականացնել:

ԱՄՆ-ի աֆրիկյան հրամանատարությունը (AFRICOM) հայտարարել է, որ շաբաթ օրը կառավարության խնդրանքով օդային հարված է հասցրել «Աշ-Շաբաբին» Սեյերայի մոտ՝ Կիսմայոյից մոտ 45 կմ հյուսիս-արևմուտք:

«Աշխատելով Սոմալիի ազգային բանակի հետ՝ ԱՄՆ-ի աֆրիկյան  հրամանատարության նախնական գնահատականն այն է, որ ավիահարվածի հետևանքով սպանվել է «Աշ-Շաբաբ»-ի 13 գրոհային, և որ ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել կամ զոհվել»,- ասվում է AFRICOM-ի հայտարարության մեջ:

Սոմալիի բանակը և դաշնակից զինյալներն ուրբաթ օրը գրավել են Էլ-Բուր քաղաքը, որը երկրի կենտրոնական շրջանում «Աշ-Շաբաբի» զինյալների գլխավոր հենակետն է, ինչը նշանակալի բեկում է գրանցել արշավի մեջ:

Այնուամենայնիվ, շատ ռազմական վերլուծաբաններ և  արշավում  ներգրավված անձինք հայտարարել են, որ խմբավորումը վերացնելու կառավարության խոստումները անիրատեսական են: