Հայաստանի պաշտապանության հակացումների կրճատումը, 2010թ. բյուջեի նախածով նախատեսված, որեւէ կերպ չի կարող ազդել հայկական բանակի մարտունակության վրա: Այդ մասին նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը:

Նրա խոսքերով, առկա նախագծով պաշտպանական բյուջեն մնում է նույն մակարդակի վրա, ինչ նախորդ տարիներին՝ ՀՆԱ-ի 3,5 տոկոսը: Կարապետյանի խոսքերով, ծախսերի բոլոր անհրաժեշտ դրույթները պահպանվել են, ինչ-որ չափով կրճատվել է շինրարության վրա կատարվող ծախսերը: «Այնպես որ, բանակը չի տուժի: Ավելին, լուրջ կազմակերպական աշխատանքներ են տարվում Զինված ուժերը ժամանակակից դարձնելու ուղղությամբ»,- նկատեց նա: Կարապետյանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանը միջզգային կառույցների առջեւ Ադրբեջանի սպառազինությունների նկատմամբ ավելի կոշտ դիտարկում ացկացնելու պահանջ է դրել: .

Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ պաշտպանունակությունը հստակ երեւում է շփման գծում: Ըստ պատգամավորի՝ Հայաստանի պաշտպանունակությունն ավելի է կատարելագործվել, իսկ վերջին միջադեպերն ապացուցել են ադրբեջանակն բանակի անկատարությունը: «Այն հեքիաթները, որ պատմում է Ադրբեջանի ղեկավարությունը, չի համապատասխանում իրականությանը»,- նշեց նա: