ԱՄՆ Կոնգրեսի երեք անդամներ կիրակի կարճատև այց են կատարել, այսպես կոչված, ընդդիմության կողմից վերահսկվող Սիրիայի հյուսիարևմուտք, որը վեց տարվա ընթացքում առաջին հայտնի այցն էր ԱՄՆ օրենսդիրների կողմից պատերազմից տուժած երկիր, տեղեկացնում է The Associated Press-ը:

Հանրապետական ​​կոնգրեսականներ Բեն Քլայնը, Ֆրենչ Հիլը և Սքոթ Ֆիցջերալդը Սիրիա են մտել Թուրքիայից Հալեպի նահանգի հյուսիսային Բաբ ալ-Սալամա անցակետով:

Կոնգրեսականները հանդիպել են ընդդիմության և մարդասիրական կազմակերպությունների առաջնորդների, այդ թվում՝ սիրիական ընդդիմության «Սպիտակ սաղավարտներ» փրկարարական խմբի ղեկավար Ռաեդ Սալեհի հետ։

Թուրքիայի կողմից աջակցվող, այսպես կոչված, ընդդիմադիր խմբավորումները պարբերաբար բախվում են Սիրիայի հյուսիարևելքում տեղակայված քրդական ուժերի հետ, որոնք Միացյալ Նահանգների դաշնակիցներն են «Իսլամական պետության» դեմ պայքարում: