Ես չեմ զղջում, որ 2018-ին մասնակցել եմ հեղափոխությանը, դա հասունացել էր տասնյակ տարիների ընթացքում եւ այն պետք է տեղի ունենար: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի հարցին ի պատասխան նշեց Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Իրապես, մեր հին իշխանությունները մեր պետությունը տարել էին սխալ ուղղությամբ, ժողովուրդը տասն յակ տարիներ պայքարում էր դրա դեմ, եւ այդ ամենի կուլմինացիան 2018-ի հեղափոխությունն էր: Այլ հարց է, որ  հետագայում ՔՊ-ն շեղվեց հեղափոխական սկզբունքներից, հետո ինչ-որ տեղ կարելի է ասել՝ սեփականաշնորհեց այս հեղափոխությունը: Մի քաղաքական ուժ վերցրեց իր ձեռքը եւ մնացածին չներգրավեց այդ պրոցեսի մեջ: Սա ճիշտ չէր եւ  դրա համար, միգուցե, ունենք քաղաքական ճգնաժամեր»,-ասաց Հայկ Մարությանը: