Ռուսական կողմի հայտարարությունը, թե «Վերին Լարս» անցակետի բացման շուրջ բանակցություններ են ընթանում, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին նոյեմբերի 2-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

Նրա խոսքերով, անցած շաբաթ վրացական կողմը բանակցություններ է վարել անցագրային կետի բացման շուրջ Հայաստանի հետ, իսկ վերջինս բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ տեխնիկական հարցերի շուրջ:

«Մեր շահերից է բխում անցակետի բացումը, քանի որ դա մեր հարեւան Հայաստանն կյանքի պես պետք է: Իրականում մենք կարող ենք գնալ ցանկացած զիջման, որ կային ՀԱԿ-ը փակելուց առաջ»,- նկատել է Կալանդաձեն՝ հավելելով, որ հարցի շուրջ առ այսօր խնդիրներ է հարուցում միայն Ռուսաստանը. «Մենք պայմանավորվել ենք Հայաստանի հետ, որ տեխնիկական բանակցություններ կսկսենք Լարսի հարցով եւ սկսել ենք դրանք, թեպետ Ռուսաստանը ոոշակի խնդիրներ է հարուցում»:

Հսկիչ-անցագրային կետը գործարկելու շուրջ երկու երկրների փորձագետների բանակցությունների կայացման մասին հայտարարել էին մի շարք ռուսաստանյան ԶԼՄ-ներ հոկտեմբերի 30-ին: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, աշխատանքային հանդիպումը կայացել էր Երեւանում:

Համաձայն աղբյուրի՝ հանդիպմանը ռուսական պատվիրակությունը գլխավորել է Ռոսգրանիցայի փոխտնօերն Յուրի Մալցեւը, վրացականը՝ երկրի ԱԳՆ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն Կախա Չիտայան: Ընդ որում, հաղորդվում է, որ կողմերը նախանշել են անցակետով երթեւեկի տեխնիկական պատրաստվածությունը:

Հիշեցնենք, որ «Վերին Լարսով» երթեւեկությունը դադարեցվել է 2006թ. հուլիսից: ռուսասկան կողմը որպես անցակետի փակման պաշտոնական պատճառ հայտարարել է դրա վերանորոգումն ու ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելը: