Նիգերում քաղաքական ճգնաժամը եւ պատժամիջոցները կարող են աղետալի հումանիտար հետևանքների պատճառ դառնալ, զգուշացրել է ՄԱԿ-ը, հաղորդում է PA Media-ն:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունը հայտարարել է, որ վերանայել է Նիգերի արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագիրը այն բանից հետո, երբ հուլիսի 26-ին ռազմական հեղաշրջման արդյունքում պաշտոնանկ արվեց նախագահ Մուհամեդ Բազումը:

Շարունակվող քաղաքական ճգնաժամը, որը հստակ լուծում չունի, անորոշություն եւ անհանգստություն է առաջացնում, քանի որ երկիրը շարունակում է մշտական հարձակումների ենթարկվել ոչ պետական զինված խմբերի կողմից, հատկապես Մալիի եւ Բուրկինա Ֆասոյի սահմանների մոտ։ Այս մասին Ժնեւում լրագրողներին ասել է Նիգերում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության ներկայացուցիչ Էմանուել Ժինյակը։