ՄԱԿ-ը մինչև դեկտեմբեր Մալիից դուրս կբերի իր շուրջ 13 000 խաղաղապահներին եւ ամբողջությամբ կդադարեցնի առաքելությունը երկրում, հաղորդում է Associated Press-ը:
Մալիի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց էլ Գասիմ Ուեյնը երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել օպերացիայի մասշտաբը։ ՄԱԿ-ի բոլոր 12 947 խաղաղապահներն ու ոստիկանները պետք է ուղարկվեն տուն, նրանց 12 ճամբարները եւ մեկ ժամանակավոր բազան հանձնվեն կառավարությանը, իսկ 1786 քաղաքացիական աշխատակիցներ պետք է աշխատանքից հեռացվեն մինչեւ դեկտեմբերի 31-ը:
Ըստ Ուեյնի՝ ՄԱԿ-ը նաեւ պետք է դուրս բերի մոտ 5500 ծովային կոնտեյներ՝ սարքավորումներով եւ 4000 մեքենայով, որոնք պատկանում են ՄԱԿ-ին եւ այն երկրներին, որոնք անձնակազմ են տրամադրել ՄԱԿ-ի MINUSMA խաղաղապահ առաքելության համար՝ թվով չորրորդ խոշոր առաքելությունը։





























