Աբխազիայի Առաքիչ գյուղի հայկական դպրոցը, որը մարտին գրեթե այրվել էր, վերաբացվել է։ Բացման արարողությանը մասնակցել է Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան, հայտնում է նրա վարչակազմի մամուլի ծառայությունը։
«Աղետ է եղել, դպրոցն այրվել է։ Շատերն էին անհանգստանում, որ մինչև սեպտեմբերի 1-ն անհնար կլինի վերականգնել շենքը և սկսել ուսումնական գործընթացը։ Աշխարհում շատ հրաշքներ են տեղի ունենում արժանավոր մարդկանց շնորհիվ, որոնցից շատերը կան Աբխազիայում»,- ասել է Բժանիան։
Աբխազիայի ղեկավարը խոսել է Առաքիչի միջնակարգ դպրոցի բարի մանկավարժական ավանդույթների մասին։
Նրա խոսքով, դպրոցի շրջանավարտները բազմիցս հաստատել են իրենց գիտելիքների բարձր մակարդակը։ Նա վստահություն հայտնեց, որ այն երեխաները, ովքեր այստեղ կգնան առաջին դասարան, կլքեն դպրոցի պատերը՝ որպես բարձր կրթությամբ մարդիկ։
Բժանիան շնորհակալություն է հայտնել Օչամչիրայի շրջանի վարչակազմի ղեկավարությանն այրված ուսումնական հաստատության վերականգնմանն աջակցելու համար, ինչպես նաեւ դպրոցի վերականգնման գործում ֆինանսական աջակցություն ցուցաբերած պատգամավոր Ռեզո Զանթարիային։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 24-ի լույս 24-ի գիշերը հրդեհ էր բռնկվել Առաքիչ գյուղի դպրոցում, որտեղ հիմնականում հայեր են ապրում։





























