Թուրքիայում գաղտնի հանդիպումներ է անցկացրել Սաուդիան Արաբիայի հետախուզության ղեկավարը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Star-ը։

Հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 28-ին Սաուդիան Արաբիայի հետախուզության ղեկավար, արքայազն Մուգրին Աբդուլազիզ Էլ Սաուդը Թուրքիայի նախագահական պալատում հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ։ Այս հանդիպման մասին մամուլին ոչինչ չի ասվել։

Միջին Արեւելքում ուժեղներից մեկը համարվող հետախուզական ծառայության ղեկավար Մուգրինը այդ պաշտոնում նշանակվել է 2005 թվականին՝ Սաուդիան Արաբիայի թագավորի կողմից։

Մուգրինը գտնում է, թե անհրաժեշտ է, որ ժամանակին ԱՄՆ զորքերը հեռանան Իրաքից, քանի որ այդ իրավիճակը նոր ահաբեկիչների ի հայտ գալուն է նպաստում։