ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը՝ 2786 միավորով հայտնվել է 4-րդ հորիզոնականում:

Իսկ աղյուսակը գլխավորում է բուլղարացի Վեսելին Թոփալովը (2810): 2-րդը՝ նորվեգացի Մագնուս Կառլսենն է (2801), 3-րդը՝ հնդիկ Վիշվանաթան Անանդը (2788):

Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ ռուսաստացի Վլադիմիր Կրամնիկը (2772), ադրբեջանցի Վուգար Հաշիմովը (2758), հրեա Բորիս Գելֆանդը (2758), ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը (2754), հունգարացի Պետեր Լեկոն (2752) եւ Ալեքսանդր Մորոզեւիչը (2750):

Վլադիմիր Հակոբյանը 2700 միավորով 35-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 2676 միավորով 51-րդը, Արման Փաշիկյանը՝ 2656 միավորով 71-րդը:

ՖԻԴԵ-ն հրապարակել է նաեւ շախմատիստուհիների 100-յակը: Հայ շախմատիստուհիներից լավագույն հորիզոնականում Էլինա Դանիելյանն ՝ 16-րդ տեղում, իսկ Լիլիթ Մկրտչյանը 18-րդն է: