Մտավորականը նախևառաջ քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցողն է.  Մենք այդպիսի մտավորականներ ունենք: Ես հպարտ եմ, որ միասին ենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը, ով նաեւ տեղադրել է դաշինքի նախընտրական քարոզարշավի հոլովակներից մեկը:

Հոլովակում հայտնի արվեստի, մշակույթի գործիչներն ու հանրային դեմքերը դիմում են հնրությանը՝ նշելով. «Եթե դու Արարատը չես ուրացել, ուրեմն մենք միասին ենք: Եթե դու Եկեղեցիդ չես ուրացել, ուրեմն մենք հարազատ ենք: Եթե դու զինվորիդ չես ուրացել, ուրեմն մենք եղբայր ենք, եթե դու Արցախը չես ուրացել, ուրեմն մենք արյունակից ենք: Եթե դու երկրիդ սահմանները չես սակարկում, ուրեմն մենք մերձավոր ենք: Եթե քո ուսուցիչները Մաշտոցն ու Կոմիտասն են, ուրեմն նույն շարքերում ենք: Եթե քո հրամանատարները Անդրանիկն ու Նժդեհն են, ուրեմն մենք նույն դիրքերում ենք»:

Առավել մանրամասն տեսանյութում: