Սոչիում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, հայտնում է РИА Новости-ն։

Հանդիպման առաջին մասը կայացել է պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Այնուհետեւ երկու երկրների ղեկավարները շարունակել են շփվել ճաշի ընթացքում։

Բանակցություններից հետո նախագահները մամուլի համար հայտարարություն կանեն։