ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինայի հակահարձակումը հատուկ ռազմական գործողության գոտում, ասել է, որ «սա տեղապտույտ չէ, սա ձախողում է» և հույս է հայտնել, որ հակահարձակման հետագա փորձերը ևս ձախողված կլինեն, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հակահարձակման տեղապտույտի վերաբերյալ․ սա տեղապտույտ չէ, սա ձախողում է։ Համենայն դեպս, այսօր այդպես է երևում: Տեսնենք, թե ինչ կլինի հետո, հուսով եմ, որ հետո էլ հենց այսպես կլինի»,- ասել է Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո։
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, Սոչիում բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Բանակցությունների առաջին մասը կայացել է պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Այնուհետեւ երկրների ղեկավարները շարունակել են շփվել ճաշի ժամանակ։





























