Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի Սոչիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Անկարայի և Մոսկվայի սերտ հարաբերությունները կօգնեն լուծել տարածաշրջանային խնդիրները, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Պարոն Պուտինի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային գործընթացները։ Ռուսաստանի հետ մեր սերտ շփումները կշարունակեն նպաստել տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծմանը»,- ասել է Թուրքիայի նախագահը Պուտինի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։





























