Ցանցում հայտնվել է բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինի լուսանկարը։ Լուսանկարը հրապարակել է «Կրովավայա բարինյա» տելեգրամյան ալիքը։

Կադրում երևում է, որ գեներալը կնոջ հետ քայլում է ցանկապատի երկայնքով։ «Գեներալ Սերգեյ Սուրովիկինը դուրս եկավ։ Ողջ-առողջ է՝ տանը, ընտանիքի հետ, Մոսկվայում։ Այսօրվա լուսանկար է»,- լուսանկարը մակագրել է գրառման հեղինակը։

Հունիսի 24-ին հրապարակվել էր Սուրովիկինի տեսաուղերձը ուղղված դեպի Մոսկվա շարժվող  ՄՌԿ մարտիկներին, որով նա նրանց  կանգ առնելու կոչ էր անում։ Դրանից հետո գեներալն այլևս չի հայտնվել հանրության առաջ։ 

owl_detail_620_f84ce9c4e9deeb69dd2a9f3b84f9998f.jpg (91 KB)

Фото Telegram-канала «Кровавая барыня»