Ռուսաստանի ԱԴԾ-ն կասեցրել է Բրյանսկի նահանգի Սևսկի շրջան թափանցելու փորձը, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ի իր ալիքում։

«Ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի՝  Ռուսաստանի տարածք ներթափանցելու փորձը կասեցվել է»,- գրել է նա։

Նահանգի ղեկավարի խոսքով՝ բախման վայրում հայտնաբերվել է զենք-զինամթերք, այդ թվում՝ արտասահմանյան։

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, սա Բրյանսկի շրջան ներթափանցելու առաջին փորձը չէ։ Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար հարձակվում են Ուկրաինային սահմանակից ռուսական շրջանների վրա, հարվածներ հասցնում անօդաչու թռչող սարքերով։ Բրյանսկի, Կուրսկի և Բելգորոդի նահանգներում, ինչպես նաև Ղրիմում գործում է աբեկչական սպառնալիքի բարձր (դեղին) մակարդակ։ Այն ներառում է երկաթուղային կայարաններում և այլ մարդաշատ վայրերում ստուգումների ուժեղացում, ռազմավարական օբյեկտների, ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության բարձրացում և այլ միջոցառումներ: